Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Դավիթ Գյուրջինյանին Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշումը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին ազատել լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԿԳՄՍ նախարարի որոշմամբ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: ԿԳՄՍ նախարարությունը որոշմանը …

