Ադրբեջանն այս պրովոկացիայով ԵՄ-ին վարկաբեկելու նպատակ ունի․ Թուրքիայի և ՌԴ-ի հետ է գործում․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Տեղ համայնքի առաջնագծում Ադրբեջանի արյունալի պրովոկացիայից հետո դիրքային փոփոխություններ չեն եղել։ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը պատմեց, որ ադրբեջանական կողմը ավտոմեքենայով մոտեցել է հայկական դիրքերին, պահանջել են հայկական կողմից կանգնեցնել ինժեներական աշխատանքները, ՀՀ ԶՈՒ-ն էլ պատասխան է տվել՝ ըստ արժանվույն, պատասխանից մարտական գործողություններ են ծագել․ «Հայ զինվորները Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխանել են՝ իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է»։

Մարտերը դադարեցվել են հայ-ադրբեջանական բանակցությամբ։ Անցնող 10 օրում թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը, թե՛ ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Վագիֆ Սադիգովը դժգում էին ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներից։ Ըստ Բայրամովի՝ ԵՄ դիտորդների ներկայության պատճառով Հայաստանը չի կատարում իր պարտավորությունը։ Նկատի ունի՝ Ադրբեջանի պարտադրանքները չի կատարում, քանի որ Ադրբեջանի լայնածավալ սադրանքները կանխում են ԵՄ դիտորդները։ Իսկ Սադիգովն ասել էր, թե ԵՄ առաքելության ներկայությունն Ադրբեջանի սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։ Կարո՞ղ է՝ Բաքվի նպատակը ԵՄ դիտորդներին ապալեգիտիմացնելն է նաև՝ զավթումներից բացի։

Քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի հարցազրույցում տեսակետ է հայտնում, որ այս հարձակումը Ալիևի նոր սցենարի մեջ է՝ ԵՄ-ին ընտրության առաջ դնել։ ԵՄ-ն վռճական պիտի պատասխանի։ Ադրբեջանը վարկաբեկում է ԵՄ առաքելությանը, ինչի շահառուն Թուրքիան և ՌԴ-ն են։ ՌԴ-ի ծրագիրն է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը Միութենական պետության կազմում լինեն, Լեռնային Ղարաբաղը տան Ադրբեջանին, հայերը ծառայեն ադրբեջանական բանակում։ Ադրբեջանը այս պրովոկացիայով ԵՄ-ին վարկաբեկելու նպատակ է հետապնդում՝ պայքար է ԵԽ-ի բանաձևի դեմ, այսինքն՝ ճնշել ԵՄ-ին, որ նա ընդունի իր պարտությունը։ Ադրբեջանն այս ամենն անում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան