Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը` «Ռեալ»-«Չելսի» «Ինտեր»-«Բենֆիկա» «Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա» «Միլան»-«Նապոլի»։ Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 11-12-ին, իսկ պատասխան խաղերը` 18-19-ին:

