Հղի անչափահաս, բռնություն, ինքնավնասման փորձեր «Զատիկ» կենտրոնում. դիտորդներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Հղի անչափահաս, ինքնավնասման փորձեր, հոգեբանական և ֆիզիկական բռնության բազմաթիվ դեպքեր․ այսպիսի մտահոգիչ պատկեր է արձանագրել դիտորդական խումբը ընդամենը 4 ժամ գտնվելով «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում։
Ահազանգի հետքերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող այս կառույց այցելած խմբի անդամներից մեկը Մուշեղ Հովսեփյանն է։ Պատմում է ՝ անմարդկային դրսևորումների են հանդիպել։

Հրապարակված արտահերթ զեկույցում դիտորդներն առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել կենտրոնում խնամք ստացող հղի դեռահասի վրա։ Նրա մասով հակասական տեղեկություններ են տրամադրվել, որոնք մտահոգության առիթ են տվել խմբին։

Որոշ աղջիկներ դիտորդների հետ զրույցում նշել են, որ կենտրոնում իրենց ապահով չեն զգում, բռնության են ենթարկվել և ենթարկվում ոչ միայն որոշ դայակների, բուժքրոջ, այլ նաև տղաների կողմից՝ առանձնացնելով երկու՝ ազդեցություն ունեցող տղաների։ Վերջիններս, ըստ զրույցների, ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրում ոչ միայն աղջիկների, այլ նաև տղաների, և հատկապեսъ հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ: Բռնություն իրականացվել է նաև տարածքը հսկող անվտանգության պահնորդի կողմից։

Այս ամենը և ոչ միայն կենտրոնի երեխաների՝ հատկապես աղջիկների կողմից շատ հաճախ ինքնավնասման և ինքնասպանության փորձերի է հանգեցնում։ Մուշեղ Հովսեփյանը ցավով նկատում է՝ այս դեպքերը անուշադրության են մատնվում դայակների կողմից։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում այս պահին խնամք են ստանում և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ ենթադրյալ բռնության ենթարկված, և՛ հոգեբանական բռնության հնարավոր զոհ դարձած 37 երեխաներ՝ 3-18 տարեկան։ Կենտրոնի տարածք նախկինում նախատեսված է եղել 25 հոգու համար, այնինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թույլատրել է մինչև 50 երեխայի խնամք, սակայն առանց մահճակալային ֆոնդն ավելացնելու։

Կենտրոնը նախատեսված է նաև երեխաների վերադաստիարակության համար, այնինչ Հովսեփյանն արձանագրում է՝ խնամք ստացող երեխաների շրջանում լայն տարածում ունեն վատ սովորությունները։

Կենտրոնում գտնվող աղջիկները դիտորներին նաև բողոքել են հիգիենայի միջոցների սղությունից․ մասնավորապես լոգանքի ժամանակ բոլոր աղջիկները պետք է օգտվեն միևնույն ածելիից, իսկ հիգիենիկ միջադիրները տրամադրվել են շատ սահմանափակ քանակով։ Ծնողների հետ տեսակցությունները մշտապես իրականացվում են աշխատակիցների կամ տնօրենի անմիջական ներկայությամբ, իսկ կապի միջոցները և հեռախոսները հավաքվել և գտնվում են կենտրոնի տնօրենի մոտ։ Երեխաները հարց են բարձրացրել՝ դրանք իրենց նվիրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, եթե պետք է հավաքվեին, ապա ինչո՞ւ էր Հակոբյանն իրենց տրամադրել։ Այս և մյուս խնդիրները դիտորդները ներկայացրել են հրապարակված զեկույցում։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին փոխանցեցին, որ երեկ հանցագործության մասին հաղորդում են ստացել, որն այս պահին ուսումնասիրվում է։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն Factor TV-ի այցելության պահին դուռը կողպված էր, հենց մուտքի մոտ կանգնած էր պահնորդը։ Ուշագրավ է, որ դեռ նախորդ ամիս, երբ դիտորդներն այցելել էին, կարողացել էին անարգել մտնել բակ, ապա՝ կենտրոնի սրահ, այնինչ այսօր հակառակ պատկերին ականատես եղանք․ մեզ արգելեցին անգամ բակից կադրեր նկարահանել։ Մինչ փորձում էինք բանակցել պահնորդի հետ, շենքի ներսից բարձր բղավոցներ լսվեցին։ Դա տևեց մի քանի վայրկյան, քանի որ մեզ նկատած աշխատակիցը սաստեց բղավողներին։

Երբ զեկույցի մասով ցանկացանք պարզաբանումներ ստանալ անձամբ տնօրեն Կարինե Գասպարյանից, ասացին, որ տնօրենը տեղում չէ, իսկ մեր հարցերն ուղղենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։ Սակայն այստեղ ևս այսպես ասած «փակ դռան» բախվեցինք․ նախարարությունից իրավասու անձը տեղում չէր, այլ անձ, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումներ տալ չի կարող։ Որոշ պարզաբանումներ, նախարարությունը սակայն տրամադրել է դիտորդական խմբին։

«Ներկայացված մտահոգության առնչությամբ Աշխատանքային խմբի անդամները զրուցել են երեխաների հետ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, որոնք զրույցի ընթացքում հայտնել են մյուս սաների կողմից իրենց նկատմամբ բռնության բոլոր տեսակների բացակայության մասին։ Այնուամենայնիվ տեղեկացնում ենք նաև, որ բազմամասնագիտական խմբի անդամների կողմից, գնահատված կարիքի հիման, վրա տրամադրվում է աջակցություն, որի լավարկման ուղղությամբ աշխատանքային խմբի կողմից ՊՈԱԿ-ին տրվել են համապատասխան ցուցումներ, այդ թվում՝ երեխաների միջանձնային հարաբերություններում հնարավոր ռիսկերը կանխարգելելու նպատակով։ ՊՈԱԿ-ի աշխատակազմը, ըստ անհրաժեշտության, իրականացրել և շարունակում է համագործակցությունն իրավապահ 35 մարմինների հետ»։

Անդրադառնալով հղի դեռահասի մասով խմբի հայտնած մտոհոգություններին նախարարությունը խուսափողական պատասխան է տվել։

«Աշխատանքային խումբը առանձնազրույց է ունեցել զեկույցում նշված հղի աղջկա հետ, ով 16 տարեկան է. ՊՈԱԿ է տեղափոխվել հղի կարգավիճակով: Աղջկա հետ իրականացվել եւ շարունակվում են իրականացվել կարիքահեն միջոցառումներ.նախարարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ հաշվի առնելով դեպքի բարձր ռիսկայնությունը՝ ոլորտային համապատասխան կառույցների հետ համալիր միջոցառումների ձեռնարկման նպատակով»։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը վերջին տարիներին պարբերաբար է հայտնվում ուշադրության կենտրոնում։ Այստեղ 2020 թվականի մայիսին կենտրոնի սաների միջև միջադեպ էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ Դեռահասն իր մոտ ծալվող դանակ էր ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան