Հանցագործությո՛ւն է տեղի ունեցել․ Ադրբեջանն առաջ գալու էլի՞ տեղ ունի․ վարչապե՛տն է պատասխանատուն. Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Ադրբեջանի պրովոկացիային արձագանքել է Եվրամիությունը։ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակը նշել է՝ այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի գիծը, և կողմերի ուժերը հետ պիտի քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը: ԵՄ-ն նաև կոչ է արել հարգել 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:

Գյումրիի Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ ակնհայտ է՝ Ադրբեջանն է սադրիչը, հարձակվել է և սպանել հայ զինծառայողներին, սակայն Բաքուն հակառակ լոբբինգն է անում, և փորձում է չքմեղանալ։ Ըստ նրա՝ պետք է ակտիվ աշխատանք տանել՝ միանշանակ դարձնելու ագրեսորի փաստը միջազգային կառույցների համար։ Լևոն Բարսեղյանը Ադրբեջանի ներխուժման հարցում բարձրացնում է ՀՀ իշխանության պատասխանատվության հարցը․

«Կոպիտ սխալներ են եղել ՀՀ սահմանների պաշտպանության հարցով։ Այդտեղ կա վարչապետի մեղքը և պատասխանատվությունը՝ ո՞վ պիտի կահավորեր և պաշտպաներ առաջնագիծը, ինչո՞ւ է Ադրբեջանը բարձունք վերցնում, նախահարձակ լինում։ Հանցագործություն է տեղի ունեցել, ո՞վ պիտի ասի, էլի տեղ կա՞, որ առաջ են գալու, ո՞վ պիտի ասի, վարչապետն է պատասխանատուն։ Ալիևը ոտնձգելու է, որտեղ թույլ է սահմանում։ Հարգելի՛ իշխանություն, գրեք դա ձեզ մոտ, ինչո՞ւ դիրքեր չունեինք այդտեղ, գիտես՝ դուշման են մինչև ատամները զինված, հույս ունեք՝ թշնամին չի՞ հարձակվի։ Մարդ ենք, ինֆա՞րկ ստանանք։ Ադրբեջանը պիտի գա, դիրքեր փորի, որ մերոնք սկսեն՝ դիրքեր փորե՞լ, ինչո՞ւ»,- հարց բարձրացրեց Լևոն Բարսեղյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան