Շատ հարցեր կան՝ ուզում ենք լուծել, չենք կարողանում․ Փաշինյանի «խոստովանությունը»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կոռուպցիայի սխալ ընկալում կա և պատճառը պետական մարմինների դանդաղ աշխատանքն է, որ չեն հասցնում սպասարկեն բիզնեսին»,- այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Բիզնեսը բիզնեսի հետ շատ լավ աշխատում է, այն ընկերությունները, որ գալիս են Հայաստանում աշխատելու, շատ գոհ են: Բայց երբ պետք է գնան վարկ վերցնեն, մի տեղ շինարարություն անեն կամ մի այլ բիզնես անեն, տարբեր մարմիններից պետք է թղթեր ստանա, այդտեղ խնդիր ունենք, սովետական մոտեցումներով են աշխատում»,- նշեց պատգամավորը։

Սուքիասյանի դիտարկմամբ՝ անօրինականություն գործած ընկերություններից պետությունը միայն չվճարված հարկերն է գանձում. «Դրանից բացի դուք չեք ասում՝ այ ընկեր, դու մրցակցային դաշտում 10-20 կազմակերպության հետ մրցում էիր, դու էդ ժամանակ, որ անօրինականություն ես արել, նրանց հետ ես մղել, բա էդ կազմակերպությունների վնասը ո՞վ է հատուցելու»:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն օր այդպիսի ահազանգեր ստանում են, սակայն երբեմն իրավիճակը բարելավելու կառավարության մղումը բերում է վիճակն ավելի վատացնելուն։

«Ձեր նշած բյուրոկրատական հիվանդությունները բուժելու համար, թե ինչ միջամտություն պետք է անել, մենք պրոֆեսիոնալ կարողությունների պակաս ունենք: Սա էլ գալիս է նրանից, որ այն մարդիկ, որոնք բարձր պրոֆեսիոնալ են, չեն գալիս մեզ մոտ աշխատելու, գաիս են ձեզ մոտ աշխատելու, որովհետև ձեզ մոտ ավելի բարձր աշխատավարձ են ստանում»,-ասաց Փաշինյանը, հետո իրեն ճշտեց, ոչ թե ձեզ մոտ, այլ ձեր կողմից հիմնադրած կառույցներում:

«Այդտեղ էլ կոռուպցիայի հետ կապված հարց կա: Շատ խոչընդոտներ կան, որոնք ստեղծվել են կոռուպցիոն տրամաբանության պատճառով, այսինքն՝ արհեստական խոչնդոտներ են ստեղծել, որ մարդիկ դրանցից ազատվելու համար ստիպված լինեն վճարել: Այստեղ շատ կարևոր է իմանալ՝ ինչը փոխել, որ հարցը լուծվի»,-ընդգծեց վարչապետը:

Սուքիասյանն արձագանքեց, որ պետությունը նորմալ չի հարաբերվում բիզնեսի հետ. «Շատ ժամանակ բողոքում են, որ հեռախոս չեն վերցնում, ինստիտուտները չեն աշխատում: Դա բերում է նրան, որ մարդը մտածում է՝ այ, նրան թույլ են տվել, մեզ հետ սկի կապի էլ դուրս չեն գալիս»:

«Կյանքը այդքան էլ պարզ չէ։ Շատ հարցեր կան՝ ուզում ենք լուծել, չենք կարողանում՝ մի քանի օբյեկտիվ պատճառներով»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։