Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, ընտանեկան բռնության և հոգեկան ներգործության՝ 2-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, թմրանյութի իրացման, …

