Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում է։ Այսպես է արձագանքում պաշտոնական Երևանը Ադրբեջանի ղեկավարի երեկվա հայտարարությանը։ Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության …

