ՏՏ խոշոր ընկերություններ են եկել Հայաստան, քանի որ ՀՀ-ում բիզնես միջավայրն ավելի լավն է․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման և որակի ենթակառուցվածքների համակարգը: Օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրական կարգավորումներին:

ՀՀ հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների ասոցիացիայի անդամ: Դրանով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմինների, այսինքն՝ լաբորատորիաների և նմանատիպ այլ կազմակերպությունների տված համապատասխանության փաստաթղթերը կընդունվեն ԵՄ և ԵԱՏՄ կազմակերպությունների կողմից: Նախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները:

ՀՀ հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) կողմից ստեղծվող խորհրդատվական տեխնիկական կոմիտեները գործելու են հասարակական հիմունքներով՝ հավատարմագրման համապատասխանության գնահատմանն առնչվող կոնկրետ տեխնիկական չափանիշների, ուղեցույցների պահանջների մշակման եւ վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծվող հանձնաժողովներն ապահովելու են համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար գիտաժողովների, վերապատրաստման եւ որակավորման դասընթացների կազմակերպումը, հավատարմագրման փորձագետների ու գնահատողների որակավորման եւ համապատասխան վկայագրերի շնորհման գործունեությունը: Կոմիտեների եւ հանձնաժողովների կազմն ու գործունեության կարգը հաստատվելու է Հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարի հրամանով:

Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման եւ վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարի: Սահմանվել են նաեւ հավատարմագրման կասեցման ու դադարեցման հիմքերը:

Կառավարությանը վերապահվել է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմիններին ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի կողմից կայացրած որոշումների ընդունման կարգը հաստատելու իրավասություն:

Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում գործում են շուրջ 70 համապատասխանության գնահատման մարմիններ:

Նախարարը նաև հավեց, որ ՏՏ խոշոր ընկերություններ են եկել Հայաստան, քանի որ ՀՀ-ում բիզնես միջավայրն ավելի լավն է, քան տարածաշրջանի այլ երկրներում։

Մանրամասները՝ տեսանյութում։