ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին, որը կալանավորվել է։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ մարտի 11-ին N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող Արտյուշա Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, …

