ՀՀ-ն 2023թ․ 1-ին եռամսյակում Վրաստան մեկնած քաղաքացիների թվով 3-րդն է

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 2023 թվականի առաջին եռամսյակի վիճակագրության համաձայն՝ Վրաստան մուտք գործած քաղաքացիների թվով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Այս մասին գրում է Aliq Media-ն։

Ըստ ՆԳՆ-ի՝ 3 ամսում Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 298 հազար 285 քաղաքացի: ՆԳՆ-ի հրապարակած սահմանային հատումների վիճակագրության համաձայն, հունվար-մարտ ամիսներին Վրաստանից դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության 320 հազար 236 քաղաքացի։

Սահմանների հատման վիճակագրությամբ Վրաստան մուտք գործած քաղաքացիների թվով Թուրքիան երկրորդ տեղում է, որին հաջորդում են Հայաստանը, ԵՄ երկրները, Իսրայելը, Ադրբեջանը և Ուկրաինան։

Բացի այդ, պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի առաջին եռամսյակում պետական ​​սահմանը հատվել է ընդհանուր առմամբ 3 մլն 574 հազար 595 անգամ (մուտք, ելք)։ Քաղաքացիների 66 տոկոսը եղել են օտարերկրացիներ, իսկ 34 տոկոսը՝ վրացիներ։ Ժամանածներից 732 հազար 738 քաղաքացի 24 ժամ և ավելի է անցկացրել երկրում, 171 հազար 133 քաղաքացի Վրաստանի տարածքը օգտագործել է տեղափոխման նպատակով:

Կայքը նշում է, որ հունվար-մարտ ամիսներին սահմանի հատման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում, երկրորդը Թբիլիսիի միջազգային օդանավակայանն է, երրորդը՝ վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսակետը։