Ըստ վերջին հարցումների՝ Թուրքիայում գալիք նախագահական ընտրություններում հաղթելու է ընդդիմությունը

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

Թուրքական Geziji ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի նոր հարցումը ցույց է տալիս, որ ընդդիմության թեկնածուի օգտին նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդների միջև աճող տարբերություն կա։ Հարցման արդյունքները չորեքշաբթի օրը հրապարակել է ընդդիմությանը մոտ կանգնած Cumhuriyet թերթը։

Հետազոտությունն անցկացվել է ապրիլի սկզբին Թուրքիայի 24 նահանգների 2,8 հազար քաղաքացիների շրջանում։ Հարցին, թե ում օգտին կքվեարկեն ընտրություններում, 53,4%-ը նշել է Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, իսկ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին՝ 43,2%-ը։ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեին և Աթաթուրքիստների դաշինքից Սինան Օգանին ձայն պատրաստ են տալ համապատասխանաբար 2,1 և 1,3 %-ը։
Ընդ որում, հարցվածների 56,2%-ը, անկախ իրենց հայացքներից, կարծում է, որ հաջորդ նախագահ կընտրվի ընդդիմադիր կուսակցությունից։

Սրա հետ մեկտեղ երեքշաբթի օրը Hürriyet թերթը հրապարակել է Optimar-ի կողմից ապրիլի 1-7-ը 4745 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման տվյալները: Այս հարցման մասնակիցների 53,4%-ն էլ  համոզված է, որ Էրդողանը հաղթելու է, իսկ 42,1 %-ը՝ Քըլըչդարօղլուն։ Հարցվածների 45,9%-ն ասել է, որ ընտրատեղամասերում կքվեարկի Էրդողանի օգտին, իսկ 43,9%-ը՝ Քըլըչդարօղլուի օգտին։

Տաթև Ֆռանգյան