Ժամանակին մեր դիմաց հայկական «նոթբուքեր» էին դրված, էդ ընկերությունը կա՞. Խաչատրյանը՝ փոխնախարարին

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ժամանակին մեր սեղաններին դրված էին հայկական արտադրության նեթբուքեր, նկատի ունեմ մեկ-մեկուկես տարի առաջ։ Միջին որակի չինական նեթբուքերից ոչ վատ նեթբուքեր էին։ Հիմա այդ նեթբուքերն արտադրող ընկերությունը կա՞, թե չկա՞»,- Ազգային ժողովում դիմելով ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանին՝ այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դրանց փոխարեն մեզ բաժանվեցին «Սամսունգ» պլանշետներ, որոնք մեր սեղաններին հիմա չկան։ Հայկական արտադրության պլանշետներ արտադրող ընկերությունը կա՞, թե՞ չկա։

Այն բարձր տեխնոլոգիական ընկերությունը, որը պետք է արտադրեր » «Հովհաննես Ադամյան» հեռուստացույցները, կա՞, թե՞ չկա։

Ընդհանրապես ՀՀ-ում ԲՏԱ ոլորտի ընկերություն կա՞, որը վերջերս է ստեղծվել և գոնե 100 աշխատող ունի»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։