«Մեր ուժը փորձեցին, հետ գնացին». Տեղի բնակիչները՝ ադրբեջանական ագրեսիայի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սանդրանքից հետո Factor TV-ի նկարահանող խումբն այսօր մեկնել էր Սյունիք՝ պարզելու գյուղում տիրող իրավիճակը և բնակչության տրամադրությունները։  Գյուղի բնակիչներից մեկը պատմում է, որ թաքնվել են հարևանի նկուղում և սպասել այնքան ժամանակ մինչև կրակոցները դադարել են։ Մեր նկարահանող խմբին ուղեկցող բնակիչը ցույց է տալիս այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել  ադրբեջանական սադրանքը։

«Էն սպիտակ վիշկեն որ կա, այ էնտեղ ա եղել։ Իսկ էն բուտկում ռուս էր կանգնած, ռուսը դուրս ա եկել, հիմա երկու շաբաթ կլինի՝ թուրքն ա մտել։ Արդեն տասը հենակետ են դրել»,- ասում է Տեղ գյուղի բնակչուհին։

«Մեր ուժը փորձեցին, հետ գնացին, բայց երևի կուտակումներ կանեն, որ էլի հարձակվեն», – ասում է Տեղի բնակիչներից մեկ ուրիշը։ Բնակիչներին նաև անհանգստացնում է զենք չունենալու խնդիրը․ ասում են՝ պետք է բնակիչներին զինել։

«Եթե թուրք գա մտնի մեր տուն, ես ի՞նչ պետք է անեմ, դատարկ ձեռով կարա՞մ զինված թուրքի դեմ պայքարեմ։ Սահմանային առաջին տունը մերն է»։

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են  Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև՝ տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորում ստացած զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան