Սերժ Թանկյանը կոչ է արել պատժել Ադրբեջանին և Ալիևին

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, երգահան, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ Տեղ գյուղում Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքին և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի դեմ։

«Ադրբեջանը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ Հայաստանի տարածքում։ Բախումները շարունակվում են, Ադրբեջանը Սյունիքի Տեղ գյուղում ականանետեր է արձակում հայ զինվորների վրա, հայկական կողմը պատասխան գործողություններ է ձեռնարկում»,-նշված է Թանկյանի գրառման մեջ։

Ռոք երաժիշտն իր գրառման մեջ օգտագործել է #sanctionazerbaijan («Պատժել Ադրբեջանին») և #sanctionaliyev(«Պատժել Ալիևին») հեշթեգերը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղ գյուղում ինժեներական աշխատանքներ կատարող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։