Քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի հերթական՝ 20-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից:

Ողջունելով ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներին՝ փոխվարչապետն ընդգծել է ինչպես խորհրդի կողմից ձեւակերպված խնդիրների եւ առաջարկվող լուծումների քննարկման, այնպես էլ նախորդ նիստերի արդյունքների ամփոփման կարեւորությունը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ մասնակիցներին ներկայացվել է խորհրդի 19-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից նոր աշխատողների ներգրավման ու վերջիններիս ուսուցումը խրախուսելու, ինչպես նաեւ բիզնեսի կողմից կրթական հաստատություններին իրականացվող նվիրատվությունների ծավալը մեծացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման կարեւորությանն ու այս ուղղությամբ առաջարկվող կարգավորումներին։ Ինչպես օրակարգային հարցերի, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկություններին վերաբերող առանձին խնդիրների վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ։

Շնորհակալություն հայտնելով Խորհրդին արդյունավետ աշխատանքի եւ առարկայական քննարկումների համար՝ փոխվարչապետը կարեւորել է քննարկվող բարեփոխումների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ մանսավոր հատվածի հետ շարունակական երկխոսության ապահովման ճանապարհով։