Բաքուն հարձակվեց, երբ Պապիկյանը ՆԱՏՕ-ում էր․ Տեղ գյուղի սադրանքի պատճառների ու հետևանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Տեղ գյուղի մատույցներում իրավիճակը համեմատաբար կայուն է, գիշերվա ընթացքում ու այսօր կրակոցներ չեն հնչել։ Երեկվա արյունալի բախման հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի՝ Արթուր Ավետիսի Սահակյան, Մկրտիչ Արմենի Հարությունյան, Հենրիկ Վաչագանի Քոչարյան, Նարեկ Գագիկի Սարգսյան։ 6 վիրավոր զինծառայողներից երեքի առողջական վիճակը, ըստ ռազմական գերատեսչության, գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր։

Պաշտպանության նախարարության տարածած 8,5 րոպե տևողությամբ տեսանյութում պարզ երևում է, որ հայկական ու ադրբեջանական դիրքերը չափազանց մոտ են միմյանց։ Տեսանելի է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նախ մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողներին, ձեռնամարտի բռնվում, հետո Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացում մեր զինծառայողների ուղղությամբ ու փոխհրաձգություն է սկսվում։ Արդեն 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ ադրբեջանցի զինվորները կիրառել էին նաև ականանետային միջոցներ: Նույն ժամանակահատվածում լարված էր իրավիճակը նաև Գեղարքունիքի Վարդենիսի շրջանում․ մասնավորապես, ադրբեջանական կողմը կրակել էր Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ, աշխատակիցներն ու բնակիչների մի մասը տարհանվել էին․ Factor TV-ին փոխանցել էին բնակիչները։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ երեկվա ադրբեջանական սադրանքի պատճառն այն էր, որ հայկական կողմը ինժեներական աշխատանքներ է իրականացնում։ Թեև իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ էսկալացիայից հետո դիրքային փոփոխություններ չեն եղել, սակայն դեռևս մարտի 30-ից էր ադրբեջանական կողմը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, սահմանային հինգ կետերով մինչև 300 մետր առաջացել էր, բնակիչներն էլ ահազանգել էին, որ ադրբեջանցիները դիրքավորվել են իրենց վարելահողերում, խրամատ են փորել ու վրաններ տեղադրել, իսկ հայկական կողմը պնդում էր, որ շարժվում են էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ։ Տեղի բնակիչների խոսքով՝ ադրբեջանցիները Տեղում արդեն 10-ից ավելի հենակետեր են տեղադրել:

«Ադրբեջանական պիկապը իրենց վերահսկվող տարածքից մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեին, այդտեղ անընդհատ բանակցություններ են ընթանում։ Եկել, ինչ-որ բան են պահանջել, բնականաբար պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն, պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս ինժեներական աշխատանքներն ու բանակցությունները կողմերի միջև ամենօրյա բնույթ են ունեցել։ Ադրբեջանական կողմի նպատակն այն է, որ հայկական կողմը դադարեցնի ինժեներական աշխատանքները, բայց Խաչատրյանը վստահեցնում է՝ դրանք շարունակվում են, այսօր Factor TV-ի տեսախցիկն էլ է արձանագրել, որ երեկվա սադրանքից հետո նույն տարածքում աշխատանքներ են տարվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշխտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ պնդում է՝ 4 զինվորի կյանք խլած էսկալացիան հնարավոր էր կանխել։ Ըստ Օհանյանի՝ բացի նախագզուշացնող կրակոցներից, ՊՆ-ն ու ԱԱԾ-ն կարող էին ճանապարհներին լարային շարժական արգելափակոցներ տեղադրել, որի արդյունքում ադրբեջանցիները չէին մոտենա մեր դիրքերին։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ Տեղում դիրքավորվելուց հետո ադրբեջանցիները թույլ չէին տալիս, որ հայկական կողմն էլ դիրքեր կառուցի, ըստ մամուլի հրապարակումների, անգամ պահանջել էին, որ հայկական դրոշ չլինի այդ հատվածում։

«Դա խոսում է իրենց սանձարձակության մասին և իրենք իրենց անպատիժ են համարում, մի գիշերվա մեջ եկել տեղավորվել են»,- ասում է Հայրապետյանը։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանն էլ էսկալացիայի հիմնական պատճառ նշում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բրյուսելյան այցը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումների նպատակով, ինչպես նաև հայկական կողմի՝ անվտանգության ոլորտում դիրքորոշման փոփոխության մտադրությունը։

«Երբ Հայաստանը սկսում է Ռուսաստանից անկախ դրսևորովել, այդ երկիրն էլ քայլեր է ձեռնակրում Ադրբեջանի ձեռքերով, որովհետև այս հարցերում Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են․ նրանք դեմ են ՀՀ ազգային շահերին»,- ընդգծում է Արզումանյանը։

Ի դեպ, Պապիկյանը երեկ ստիպված էր եղել ընդհատել Բրյուսել կատարած այցն ու սահմանային լարմամբ պայմանավորված վերադարձել էր Երևան։ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը բացարձակ կախման մեջ լինի իրենից՝ ասում է Հրաչյա Արզումանյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց համար սպառնալիք են համարում Հայաստանի անկախության ու ինքնիշխանության ամրապնդումը։

Ադրբեջանի պաշտոնական խողովակներով երեկ տեղեկություն էր տարածվել, որ հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր․ ՀՀ ՊՆ-ն հերքեց դա, բայց ադրբեջանագետն ասում է՝ այդ շեշտադրումը պատահական չէր, այլ նրանք ուզում են Իրանին էլ ներքաշել այս ամենի մեջ։

Տեղում թեև իրավիճակը հանգիստ է, բայց բնակիչներն ասում են՝ հարաբերականն անդորրը երաշխիք չէ, որ մի քանի օր հետո Ադրբեջանը չի կրկնի երեկ տեղի ունեցածը, սյունեցիներն իշխանություններից անվտանգության երաշխիք են ուզում։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան