Բացառված է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս լիներ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրեն հաջորդած իշխանությանը ժառանգություն թողած տարատեսակ զինատեսակների տիրապետող բանակի մասին, նշել է, որ իբր 44-օրյա պատերազմի ժամանակ դրանք չեն օգտագործվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին խնդրել է մեկնաբանել Հանրապետության երրորդ նախագահի դիտարկումը:

«Մենք չգիտե՞նք, թե ինչ էր այդ ժամանակվա բանակը եւ ի՞նչ էր նշանակում… Մեր ամբողջ սպայական դասն իրենք կոտրել են, և առաջին հերթին բարոյապես են կոտրել, և այսօր մենք կրում ենք դրա հետևանքները»,- նշեց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ բացառված է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս լիներ։

«Որևէ մեկը լսե՞լ է որևէ զինվորից, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել, բացառված է, չի կարող նման բան լինել, ընդհակառակը, որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերով լիքը պահեստները թողել են ու փախել: Լավ, հերիք է, ամեն ինչին չափ ու սահման կա, չե՞նք տեսել այդ կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն են հրապարակել՝ պահեստները՝ լիքը զենք, իսկ 2016-ին չե՞նք հիշում՝ ինչ խոսակցություններ էին գնում, նույնիսկ երկրի վարչապետն այս ամբիոնից ասել է, որ դիզվառելիքի խնդիր է եղել, հետո հասկացան՝ ինչ են արել, հերքեցին, ծածկադմփոց արեցին»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ երբ իրենք եղել են ընդդիմադիր, պատերազմի ժամանակ որևէ քննադատական խոսք չեն ասել իշխանության հասցեին:

«Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց մենք հինգերորդ շարասյուն չենք եղել: Մենք օտար երկրներից կառավարվող քաղաքական ուժ չենք եղել, մեզ ինչ անուն ասես ուզում էին կպցնել՝ պողոսական, սորոսական,  ինչո՞ւ, որովհետև իրենց քաղաքական գործունեության այլ ձև հայտնի չէ, որովհետև իրենք ինչ արել են, ո՛չ սեփական գաղափար են ունեցել, ո՛չ սեփական տեսլական, իրենց հանձնարարվել է, իրենք էլ գործել են»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։