Այն ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար. Փաշինյանը՝ ադրբեջանական հարձակման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որը տալիս եմ ինքս ինձ, հետևյալն է, թե ես ի՞նչը էնպես չեմ արել, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տեղ բնակավայրի մոտ ադրբեջանական սադրանքին:

Վարչապետն ընդգծեց, որ ադրբեջանական այդ սադրանքը կանխատեսվել էր:

«Կոնկրետ սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել, խնդիրներ եմ առաջադրել և այլն, և այդպես շարունակ։ Բայց, իմ գնահատմամբ՝ այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Եվ ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել։

Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել են ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այդ ձախողմանը պետք է հետևեն որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ․ «Նաև պետք է ավելի խորը քննենք և հասկանանք՝ ինչն է այդպես դասավորվել, և ինչու է այդպես դասավորվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։