ԵՄ առաքելությունը արձանագրե՞լ է ադրբեջանական սադրանքը․ հարց Արարատ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, զեկուցում են Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլի 11-ի Ադրբեջանի սադրիչ գործողությունները եղել են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո, արդյոք նրանք ունեցել են հնարավորություն՝ արձանագրելու այս սադրանքները:

«Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը: Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ: Նրանք նաև նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային»,- նշեց Միրզոյանը:

Հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի, թե ինչպիսին է այդ զեկույցը:

Աղաջանյանը հետաքրքրվեց, թե նմանատիպ սադրանքների պարագայում արագ արձագանքման որևէ հնարավորություն կա՞ արդյոք ԵՄ-ի կողմից:

Միրզոյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդպիսի իրավիճակներում Հայաստանն անմիջապես տեղեկացնում է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԵՄ-ին, ԵՄ անդամ երկրներին: Հայաստանը դրանով նաև ակնկալում ու հայցում է նրանց արագ արձագանքը: Նախորդ օրը ԱԳ նախարարությունը նաև  հայտարարություն է տարածել, որի վերջին մասում  կրկին իրավիճակի շուրջ հրավիրել է բոլոր գործընկերների ուշադրությունը և կոչ արել հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություները դատապարտող հասցեական հայտարարություններով ու հետագա էսկալացիան կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։