Քանի գերիները չեն վերադարձել, նշանակում է` մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը Հայաստանի պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս խնդիրը պետք է չլիներ, որովհետև 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է։ Ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվող քաղաքացիները ռազմագերի չեն՝ օգտագործելով ամենատարբեր իրավաբանական ձևակերպումներ, բայց դա ընդհանրապես մեկնաբանելու հարց չէ, որովհետև եռակողմ հայտարարության համապատասխան կետում խոսվում է ոչ միայն ռազմագերիների, այլ նաև պատանդների և այլ պահվող անձանց մասին։

Սա այն դեպք է, երբ Ադրբեջանը շատ ուղիղ չի կատարում իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը անհրաժեշտ է համարում շարունակել ջանքերը՝ գերիների հարցը րոպե առաջ լուծելու համար թե խորհրդարանական, թե կառավարական մակարդակով։

«Կառավարությունն իր կողմից փորձում է գործադրել բոլոր ջանքերը, այդ թվում՝ գերեվարված եղբայրների ընտանիքների հոգսերը թեթևացնելու համար, բայց քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մենք մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։