«Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգություն է հայտնել քաղաքական և հանրային դիսկուրսում զարգացող ատելության խոսքի և անհանդուրժողականության խոսույթով, որը վերջին օրերին առավել սրվել է նախընտրական քարոզչության շրջանակում։ Առաքելությունը ուշադրություն է հրավիրել Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճին և դրա հետևանքներին։ «Ըստ այդմ, առնվազն հանրամատչելի տեղեկատվության հիման վրա Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նրան …

