Այսօր Շիրակի մարզում հետմահու «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներ հանձնվեցին 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից զոհված 12 զինծառայողների։ «Արիության» մեդալով պարգևատրվեց միայն մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը, մյուսները՝ «Մարտական ծառայության» մեդալներով։ Մեդալները զոհվածների ընտանիքի հարազատներին հանձնում էր Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը։ «Մարտական ծառայության» մեդալի արժանացած Սառնաղբյուր գյուղի բնակիչ Փարսադան Երջանիկի Մկրտչյանի կինն ու որդին, իրադարձության պահին տեղեկանալով, …

