Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի և նրան փոխկապակցված անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը։ Ըստ հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ղազարյանից ու նրա հետ փոխկապակցված 4 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության 8 …

