Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ «Անպատեհ են համարել»,- ասաց Էստուկյանը՝ նշելով, որ չնայած որոշումը Ստամբուլի իշխանություններն են հրապարակել, բայց այն կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հիշեցնենք, …

