ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան կասեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին։ Նա, միաժամանակ, պարզաբանել է, որ երկիրը դուրս չի գալիս դրանից։ Պուտինի խոսքով՝ տեղեկություն կա, որ «Վաշինգտոնը մտածում է միջուկային զենքի բնական փորձարկման մասին»։ Նա նախազգուշացրել է, որ այդ դեպքում Մոսկվան ևս նման փորձարկում …

