ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է 41 պատվիրակությունների ղեկավարների և Եվրամիության գործերի ժամանակավոր 1 հավատարմատարի առաջադրման մասին։ Բորելը առաջադրել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի թեկնածուի։ Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնում նա առաջադրել է Մարագոս Վասիլիսին։ Նա Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և …

