Ատոմակայանի հաշվարկներում պետք է շտապենք․ տարեվերջին կունենանք որոշում․ Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ատոմակայանի վերազինման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և արդյունքում երկարաձգվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը։ Հիմա երկրորդ փուլում ենք։ Աշխատանք կա անելու, որովհետև ժամկետը կերկարացնենք մինչև 2036թ․-ը։ Նախանշված է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբերից՝ 2-3 տարում ավարտելով։ Իսկ նոր ատոմակայանի հետ կապված աշխատանքներ կան։ Այն բավականին լուրջ ու բարդ որոշում է»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի հետ կապված կառավարությունն ունի՞ վերջնական որոշում, ի՞նչ ժամկետներ են նախանշված։

Գնել Սանոսյանի խոսքով՝ նոր ատոմակայան ունենալու բարդությունները կապված են ֆինանսական, քաղաքական, էներգետիկ ոլորտների խնդիրների հետ։

«Դժվարությունն այն է, որ նոր ատոմակայանները կառուցվում են առնվազն 100 տարվա կյանք ունենալու համար։ Ուստի մենք հիմա կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու։ Երբ 2035-36թթ․ ենթադրյալ ունենանք նոր էներգաբլոկ, այն կունենա այնպիսի հզորություն, որով ճիշտ կներդրվի մեր էներգետիկ համակարգում»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։