Ես հավատում եմ խաղաղության օրակարգին. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Հայաստանի համար կարևոր է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրում ամրագրված լինի համապատասխան երաշխիքների համակարգ, որ այդ պայմանագրի դրույթները կպահպանվեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հավատում եմ խաղաղության օրակարգին։ Եվ բանակցային գործընթացում այդ նյուանսները պետք է ճիշտ արձանագրել, որ մեզ համար կարևոր է, որ այդ երաշխիքների համակարգը նաև պայմանագրում նախատեսված լինի։ Իսկ ընդհանրապես որ երաշխիք չկա, դա մեր միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է»։։,- նշեց ՀՀ վարչապետը։

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, երբ անգամ միջազգային երաշխիք չկա, Փաշինյանը նկատեց․ «Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել, որ ես երաշխավորում եմ, որ վաղը սա կլինի, այդ թվում սեփական անվտանգության հետ կապված։
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, երբ անգամ միջազգային երաշխիք չկա, վարչապետը նկատեց․ նախ՝ դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք խաղաղության օրակարգը։ Ես հույս ունեմ և պատրաստ եմ ստորագրել իմ երեկվա ելույթում ասած խնդիրների հասցեագրման շրջանակներում, իսկ ստորագրում ենք նրա համար, որ առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես ինչպես մենք չենք ուզում, իսկ ստորագրման պարագայում առնվազ հավանականությունը շատ էական մեծանում է, որ այդպես չի լինի՝ այսինքն նեգատիվ զարգացումներ չեն լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։