Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ՀՀ-ն վերջին 43 օրում չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ նախօրեի հայտարարությանը, որն անդրադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական սպառնալից ու հայատյաց ելույթին։ Ադրբեջանի ԱԳՆ հերթական անգամ կեղծիքով ու անհիմն մեղադրանքներով է պատասխանել հայկական կողմին։

«Կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության մեկ այլ խեղաթյուրված հայտարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բաքվին դուր չի եկել այն, որ Հայաստանը մեղադրում է ադրբեջանական կողմին էթնիկ զտումների իրականացման մեջ՝ դա անվանելով «կեղծավորության օրինակ»։ Բաքուն նշում է, որ վճռական է տրամադրված , իբրև թե, «Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացին» և հայկական կողմը պետք է հրաժարվի միջամտել այս գործընթացին»։ Բաքուն պնդում է, որ «Հայաստանը վերջին 43 օրվա ընթացքում չի մեկնաբանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, ինչը նույնպես օրինակ է, որ շահագրգռված չէ արդյունքի վրա հիմնված բանակցություններով»։

Բաքուն, որը շարունակում է ապօրինաբար պահել տասնյակ հայ ռազմագերիների, նրանց նկատմամբ իրականացրել շինծու դատական գործընթացներ ու դատական վճիռներ (միջազգային կառույցների կողմից փաստագրված են գերությունից վերադարձած հայերի  նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացված խոշտանգումներն ու այլ դեպքերը), Հայաստանին մեղադրում է, իբրև թե, ադրբեջանցի զինծառայողներին գերևարելու մեջ, որոնք ներխուժել են ՀՀ տարածք ու այստեղ հանցագործություններ կատարել։

 

Էմմա Չոբանյան