Թուրքիայում հայերին արգելել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Անպատեհ են համարել»,- ասաց Էստուկյանը՝ նշելով, որ չնայած որոշումը Ստամբուլի իշխանություններն են հրապարակել, բայց այն կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի իշխանությունները նախորդ տարի նույնպես թույլ չէին տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպել։ Ստամբուլի հայ համայնքը հիշատակի միջոցառումներ իրականացրել է 2010 թվականից՝ առանց ընդմիջումների․ բացառություն էին միայն 2020 և 2021 թվականները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Թուրքիայի իշխանությունների այս դիրքորոշման ֆոնին հիշեցնենք, որ Երևանն ու Անկարան հատուկ բանագնացների միջոցով քննարկում են երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը երկու անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև փրկարարների, բացի այդ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Անկարա և աղետի գոտի։

Հավելենք, որ թեև հայերին արգելվել է հիշատակի միջոցառում անցկացնել, Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում Թուրքիայի «Կանաչների» և «Ձախ ապագա» կուսակցության նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառում են անցկացրել։

Նարեկ Կիրակոսյան