Ստեփանակերտում և Արցախի շրջաններում այսօրվանից դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը։ Խողովակներում մնացած կուտակված գազը տրամադրվելու է միայն հիվանդանոցներին ու կենսական նշանակության օբյեկտներին՝ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ մտնող գազատարի փականը, թույլ չի տալիս վերականգնել նաև էներգամատակարարումը։ Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների …

