Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ընտանեկան բիզնեսի աշխատակիցներին նշանակել պետական պաշտոններում, այդ թվում՝ ռազմական ոլորտին առնչվող։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ Ալիևի մարտի 15-ի հրամանով Վուգար Մուսթաֆաևը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար։ 36-ամյա Մուսթաֆաևը ֆինանսական վերահսկողության ոլորտի մասնագետ է։ 2014 թվականից զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Ալիևներին պատկանող PASHA Holding-ում և հարակից ընկերություններում։ 2014 թվականին …

