Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել …

