ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից 8 սահմանային գյուղ է «պահանջում»

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար «Երևանը պետք է կատարի Բաքվի ութ պայման», այդ թվում՝ 8 սահմանային գյուղ «վերադարձնի»։ Այս պայմանների մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանավեճի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերն ու անօրինական զինված կազմավորումներն Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհետացած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, վերականգնի Ադրբեջանին հասցված վնասը և բարեխղճորեն բանակցի երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի և սահմանների սահմանազատման շուրջ»,- հայտարարել է Յաշար։

Տաթև Ֆռանգյան