Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է առաջինը միջուկային զենք կիրառել

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հերթական անգամ սպառնացել է միջուկային զենք կիրառել՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է առաջինը դա անել, «եթե իր դեմ դրսևորվի ագրեսիա, որը սպառնում է պետության գոյությանը», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դուք ասացիք, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի օգտագործի միջուկային զենք, բայց դա լիովին ճիշտ չէ»,- ասել է նա «Գիտելիք. առաջինները» կրթական մարաթոնի ընթացքում ունեցած ելույթում:

Մեդվեդևն անդրադարձել է ՌԴ-ի միջուկային դոկտրինի կետերից մեկին։

«Այն ուղղակիորեն ասում է, որ միջուկային զենքը կարող է օգտագործվել այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիա իրականացվի այլ տեսակի զենքերի կիրառմամբ, որոնք սպառնում են պետության գոյությանը։ Սա, ըստ էության, միջուկային զենքի կիրառումն է՝ ի պատասխան նման գործողությունների։ Եվ մեր պոտենցիալ հակառակորդները դա չպետք է թերագնահատեն»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Նույն պատճառով, նրա կարծիքով, այլ պետություններ նույնպես ձգտում են միջուկային զենք ունենալ:

Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքում բազմիցս սպառնացել է միջուկային զենք կիրառել «Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում»։ Այս հայտարարությունները կտրուկ բացասական արձագանք են առաջացրել Ուկրաինային աջակցող Արևմուտքում։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները բազմիցս միաձայն ընդգծել են, որ թույլ չեն տա Ռուսաստանին հաղթել անարդար ագրեսիվ պատերազմում հարևան պետության դեմ։

Տաթև Ֆռանգյան