Հազարավոր օտարերկրացիներ տարհանվել են Սուդանից. ՄԱԿ-ը տարածաշրջանում այլ հակամարտությունների մտավախություն ունի

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրադադարի պայմաններում Սուդանի մայրաքաղաք Խարթումից տարհանված Իտալիայի քաղաքացիների առաջին խումբը ժամանել է Հռոմ։ Սուդանից հեռացած օտարերկրացիների թիվն արդեն հազարների է հասնում, հաղորդում է Euronews-ը։

Կառավարական բանակի և «Արագ արձագանքման ուժեր» ռազմական խմբավորման միջև շարունակվող դիմակայությունն արդեն հանգեցրել է ավելի քան 420 զոհի և 3700 վիրավորի։

Երեքշաբթի վաղ առավոտյան հակամարտության երկու կողմերը սոցիալական ցանցերի միջոցով հաստատել են, որ Միացյալ Նահանգների առաջարկած 72-ժամյա զինադադարն ուժի մեջ է։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ երկրներին արդեն հաջողվել է դուրս բերել Սուդանում գտնվող քաղաքացիների երկու երրորդին, այսինքն՝ 1500-ից 1000-ին, որոնք գտնվում էին երկրում հակամարտության բռնկման պահին։

Ֆրանսիան նաև տարհանման օպերացիա է անցկացնում և բազա է ստեղծում Ջիբութիում՝ բոլոր տեղահանվածներին ընդունելու համար։

Շատ սուդանցիների համար օտարերկրացիների ինքնաբուխ տարհանումը սարսափեցնող նշան է, որ միջազգային տերությունները, հրադադարի հաստատման կրկնակի ձախողումներից հետո, կանխատեսում են միայն ավելի վատ մարտեր, որոնք բնակչությանն արդեն հասցրել են աղետի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արդեն խոստացել է՝ ՄԱԿ-ը մենակ չի թողնի Սուդանին։ Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է «աղետալի հրդեհի» մասին, որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը։

Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներին կոչ է արել «առավելագույն ազդեցություն գործադրել» երկու կողմերի վրա՝ «Սուդանը եզրից հետ բերելու համար»։

Տաթև Ֆռանգյան