02 Մայիս 2018 | 14:30
Եզդիները միանում են բողոքի ակցաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եզդիները միացել են Հայաստանում իրականացվող բողոքի ակցիաներին: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստին, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրության հարցը, ԱԺ-ում ազգային փոքրամասնությանը ներկայացնող Մախմուդյանը հարց հնչեցրեց, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համոզմամբ, Հայաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունները սահմանափակված են :