Եթե դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, մենք կանենք նաև դա․ Լենա Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության գործունեության մեջ ինձ հետաքրքրում է երեք հարց, որ կառավարման գործընթացը պետք է լինի թափանցիկ, հաշվետու, ժամանակի ու ծախսերի տեսանկյունից արդյունավետ:

Այս մասին ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Հիմա ուզում եմ հասկանալ, թե այս երեքից որի հետ խնդիր ունենք: Հայաստանում չի եղել ավելի թափանցիկ գործող վարչապետ և կառավարություն: Չի եղել ավելի շատ ասուլիս ու հարցազրույցներ հրավիրող վարչապետ: Խորհրդարանական վերահսկողության վերաբերյալ. պարոն Մարուքյան, առաջարկելով նախարարություններ դարձնել նշված կառույցները, Դուք ոչ թե ուզում եք վերահսկել, այլ ավելի ուժեղացնել այդ կառույցների ղեկավարներին, քանի որ այդ դեպքում այդ կառույցների ղեկավարները դառնալու են կառավարության անդամ ուժեղ ֆիգուրներ: Ձեր ասած զսպումների և հակակշիռների մեխանիզմների մասին, որ անընդհատ խոսում եք, այս դեպքում չի գործում: Այդ մենք ենք հոգ տանում, որ զսպումները գործեն»,- ասաց նա։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի առաջարկին՝ օրենքով սահմանել, որ ուժային կառույցների ղեկավարները, ՊԵԿ-ը գան ԱԺ և պատգամավորների հարցերին պատասխանեն՝  Նազարյանն ասաց. «Եթե դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, մենք կանենք նաև դա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան