Վարդգես Գասպարին մերժեց Օսիպյանի առաջարկը՝ ոստիկանապետին հորդորելով այցելել Էդգար Ծատինյանի ընտանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Էդգար Ծատինյանի, 2007 թվականին ոստիկանական բաժանմունքում մահացած Լևոն Գուլյանի նկարները ձեռքին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ ոստիկանության շենքի առաջ։

Գասպարիին ոստիկանության շենքի մոտ էր բերել Երևանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանի մահանալու հանգամանքը։

Հիշեցնենք, Ծատինյանը մինչ հիվանդանոց տեղափոխվելը ժամեր շարունակ գտնվել է ոստիկանության բաժանմունքում, որտեղ, ըստ նրա ընտանիքի, բռնությունների ու նվաստացումների է ենթարկվել ոստիկանների կողմից։ Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

Factor TV-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ գրեթե բան չի փոխվել Լևոն Գուլյանի սպանությունից մինչ օրս․ «Անկեղծ ասած, ես այնքան թևաթափ եմ եղել․․․»։

Գասպարին տարիներ շարունակ պայքարել է ոստիկանական բռնությունների դեմ ու հաճախ՝ ինքն է հայտնվել զոհի կարգավիճակում։

Factor TV-ն հարց ուղղեց նրան՝ արդյոք փոխվել է ոստիկանության գործելաոճը հեղափոխությունից հետո: «Ես գնահատականներ տալ չեմ կարող, որովհետև ընդհանուր առմամբ չունեմ մոնիթորինգի տվյալներ։ Առերևույթ ես տեսնում եմ փաստ, որը ինձ շատ վրդովեցնում է, կոնկրետ Էդգար Ծատինյանի դեպքը նկատի ունեմ։ Լսեցի այլ իրավապաշտպաններին՝ Նինա Կարապետյանցին, Ժաննա Ալեքսանյանին, որ իրենք էլի ահազանգեր ստանում են ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի, բռնությունների մասին։ Անթույլատրելի է ուղղակիորեն, ոչ մի արդարացում դրա համար գոյություն չունի»,- պատասխանեց Վարդգես Գասպարին։

Ակցիայի ժամանակ Գասպարիին պարբերաբար ոստիկանության ծառայողներ մոտեցան, ասելով, թե նա փակել է ՀՀ ոստիկանության շենքի մուտքը։ Գասպարիի՝ շենքի մոտ ակցիա իրականացնելու մասին լուրը հասավ նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը ոստիկանների միջոցով Գասպարիին հրավիրեց իր հետ հանդիպման։ Ակտիվիստը, սակայն, մերժեց ոստիկանապետին՝ ասելով․ «Շնորհակալ եմ իր դիմումի համար, բայց ես ուղղակիորեն առաջարկում եմ, որ ինքը Ծատինյանի ընտանիքին հանդիպի։ Ոստիկանապետը կարող է նաև Ծատինյանի կնոջն ու մորը հրավիրել։ Ես ասելու բան չունեմ, եթե ցանկանում է լսել, թող լսի Ծատինյանի ծնողին, կնոջն ու հարազատներին»,- ոստիկանության ներկայացուցչին փոխանցեց Վարդգես Գասպարին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան