Անկախ նրանից՝ ով է շինարարական ընկերության տերը, եթե պատշաճ չի արվում գործը, չի վճարվում․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ հինգ տարիների համեմատ՝ այս տարի ճանապարհաշինական աննախադեպ աշխատանքներ են իրականացվելու: Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նախարարի՝ խոսքը ճանապարհների միջին նորոգման, հիմնանորոգման և լրացուցիչ հիմնանորոգման մասին է:

«Հաշվի առնելով նաև այն, որ արդար մրցույթների արդյունքում ունենալու ենք տնտեսումներ, դրանք նույնպես նույնպես ուղղվելու են ճանապարհաշինական ոլորտին»,- հավելեց նա: Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է նորոգել ավելի քան 300 կմ ճանապարհ, որից 78 կմ-ը՝ հիմնանորոգել: Այս ծրագիրը չի ներառում «Հյուսիս-Հարավն» ու Մ6՝ դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհահատվածը:

Հակոբ Արշակյանը, միաժամանակ, նշեց, որ հիմնական շեշտը դրվելու է Հայաստանը դեպի Վրաստան և Իրան տարանցիկ գոտի դարձնելու վրա. «Այս տարի այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»:

Ինչ վերաբերում է կատարվող աշխատանքների որակին, Արշակյանը նշեց, որ պետությանը մուծած հարկերի հաշվին ճանապարհաշինական աշխատանքները պետք է կատարվեն ամենաբարձր մակարդակով, և այս մեսիջները փոխանցվել են ճանապարհաշինական բոլոր ընկերություններին:

«Մենք մրցույթներն իրականացնում ենք բաց, թափանցիկ, և վերահսկողությունն իրականացնում ենք խիստ: Անկախ նրանից, թե ով է այս կամ այն շինարարական ընկերության տերը կամ տնօրենը, նախկին կամ ներկա պաշտոնյա է, թե ոչ, մենք իրականացնում ենք հսկողություն: Եթե գործը չի արվում պատշաճ որակի, տվյալ ընկերությունը չի վճարվում: Սա է ամբողջ տրամաբանությունը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: