Ասում ենք՝ ի՞նչ է լինելու գործազուրկների հետ, ասում են նստելու են ռեզերվում․ վստահ եմ՝ հավերժ․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հարցի քննարկումը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս նախագծով առաջարկված փոփոխությունների հիմքում որևէ հիմնավորում չի դրվել, բացի ինտուիցիայից։

«Ես, իհարկե, չեմ ուզում կասկածի տակ դնել Կառավարության և նրա առանձին անդամների ինտուիցիան, բայց այս դեպքում, երբ մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մի մասն արդեն գործազուրկ է, մյուս մասն էլ այդպիսին կդառանա այս փոփոխություններից հետո, ես այդ պարագայում չէի վստահի անգամ Վանգայի ինտուիցիային։ Ասում ենք՝ ի՞նչ է լինելու գործազուրկ դարձող քաղաքացիների հետ, ասում են՝ նստելու են ռեզերվում, վստահ եմ՝ նստելու են հավերժ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ՊՈԱԿ-ների միավորմանն ու Մշակույթի նախարարությունը փակելու խնդրին՝ պատգամավորն ասաց, որ որևէ արտառոց բան չկա․

եթե Մշակույթի այս պահի պատասխանատուի համար Սոս Սարգսյանը ժանր է, իսկ Օպերան թատրոն չէ, ապա մշակութային այս նոր թրենդի մեջ ոչինչ չի կարելի բացատրել։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Բարգավաճ Հայաստանը դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։