23 Ապրիլ 2021 | 14:01
Ադրբեջանն ատելության 4-րդ աստիճանի վրա է, հաջորդը և վերջինը՝ ցեղասպանությունն է․ Արա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ատելությունը, որը ցեղասպանության հիմքն է, իրավաբանորեն 5 աստիճան ունի. այն կարող է սկսվել անեկդոտներից, հետո գործողություններ, համակարգված խտրականություն, բռնություններ և հասնել ցեղասպանություն: Այսօր հրավիրված հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան Արա Ղազարյանը: «Ադրբեջանում ատելությունն արդեն չորրորդ աստիճանի վրա է, հաջորդը ցեղասպանությունն է, եթե հակազդեցություն չլինի՝ ռազմական, իրավական, քաղաքական հակազդեցություն չլինի, ապա Արցախում տեղի կունենա ցեղասպանություն»,- նշեց Ղազարյանը: …