Ապացուցվեց՝ Կրեմլը դավաճանական դիրք ունի ՀՀ-ի հանդեպ․ հարձակվեցին դաշնակցիդ վրա, դու դիտում ես. Լևոն Բարսեղյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Հայաստանում շարժում և որոշակի հասարակական պահանջ կա ՀԱՊԿ-ից դուրս գալու և Ռուսաստանից անկախանալու։ Կարծես թե Տիզբոնից նկատելով այստեղ ընթացող պրոցեսները և հասարակական այդ խոր անվստահությունը Մոսկվայի քաղաքականության նկատմամբ՝ սկսում են ավելի բաց խոսել։ Զատուլինի մուտքը Հայաստան արգելելուց հետո (Ի դեպ, նա ասում էր` միջանցք եք խոստացել, պետք է տաք), նա հայտարարում է, որ իր մուտքի արգելքը նշանակում է, որ Հայաստանը նոր կուրս է որդեգրել։ ՌԴ փոխվարչապետը «պրոմիջանցքյան» հայտարարություն է անում․ եթե շրջափակումը չեք վերացնում, մենք կառուցում ենք ձեզ շրջափակող ճանապարհ։ Եվ Զախարովան անհիմն մեղադրանք է համարում մեր հանրության շրջանում առկա այն համոզմունքը, որ Ռուսաստանը չի կատարում իր անվտանգային պարտավորությունը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրադրությունը։

-Շատ սովորական․ այդ ամբողջը տեղավորվում է Պուտինի՝ Սովետական Միությունը վերականգնելու ջղաձգումների սցենարի հետ։ Նա որևէ էլիտայի հետ հաշվի չի նստում իր երկրում, թե ինչ անել, միանձնյա որոշումներ է կայացնում և վաղուց որոշել է վերականգնել Սովետական Միությունը։ Այդ համատեքստում ԽՍՀՄ նախկին հանրապետություններում դրված բոլոր հնարավոր ականները՝ ազգամիջյան, քվազիգաղութային և այլ, փորձում է աշխատեցնել և հիմա էլ է աշխատեցնում, և պարբերաբար հակասական մտքերով են հանդես գալիս բազմաթիվ կրեմլյան պաշտոնյաներ։

Օվերչուկը, հավանաբար, մոռացել է իր այն հայտարարությունը, որ երկրների միջև անցնող ճանապարհները մնալու են տվյալ երկրի ինքնիշխանության տիրույթում։ Հիմա անհեթեթ բան է խսում, թե Հյուսիս-Հարավը Հայաստանով կարող է չանցնել, բազմաթիվ մայրուղիներ են նախատեսված։ Հայաստանը երբեք հավակնություն չի ունեցել խափանել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան որևէ ճանապարհ, չի էլ կարող, բայց այն ճանապարհը, որն այստեղ կոչվում է Հյուսիս-Հարավ, մենք վաղուց՝ արդեն 10 տարի է՝ գիտենք, որ Վրաստան-Հայաստան-Իրան մայրուղին է, և որի մի մասն արդեն կառուցված է։ Թե ինչպես են ուզում այդ ճանապարհը փոխել, անհասկանալի է։ Մարդ բավականին տգետ պիտի լինի, որ Օվերչուկի այդօրինակ սպառնալիքից վախենա։

-Իսկ Զատուլինի հոխորտա՞նքը, թե Փաշինյանը միջանցք է խոստացել, պետք է տաք։

-Փորձում է սպասարկել ադրբեջանական շահերը։ Վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանը հասկանա, որ այս տարածաշրջանում ՌԴ այժմեական դաշնակիցը, և երևի արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ Ադրբեջանն է և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Կամ եթե կան մարդիկ, որոնք դեռ հավատում են, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, ապա պետք է հաշվի առնեն, որ Ադրբեջանը ոչ պակաս դաշնակից է, քան Հայաստանը, և բազմաթիվ թղթերով դա ամրագրված է։ Եվ երբ նայում ենք, թե Ռուսաստանն ինչ ակնկալիքներ ունի՝ պոկելու Հայաստանից կամ Ադրբեջանից, կարելի է տեսնել, որ ինչ կարողացել, շատ վաղուց պոկել է Հայաստանից, մնացել է՝ ինքնիշխանությունը պոկի, դրամանիշից, բանակից ու անձնագրից զրկել, մի խոսքով՝ վերացնի ՀՀ ինքնիշխանությունը։

Իսկ Ադրբեջանից այդպիսի հարստություններ դեռ չի կարողացել ձեռք գցել, նկատի ունեմ տնտեսական հաղորդակցության ռեսուրսները։ Եվ 2020 թվականի պատերազմը կարող էր թույլ չտալ Կրեմլը։ Կարելի է օգտագործել Ռուսաստանի և՛ թողտվություն, և’ թույլտվություն, և՛ հրահրում բառերը, դեռևս հստակ չեմ կողմնորոշել։ Այնինչ՝ այդքան հարձակողական զենքը, որ վաճառել էր Ռուսաստանն Ադրբեջանին, պետք է մի օր կրակեր, և Ռուսաստանը շատ սիրով սպասարկեց Ադրբեջանի շահերը՝ ունենալով իր օգուտը՝ իր «կոնֆետը»՝ տեղակայելով Զինված ուժեր։ Իր շահն այդպիսով պոկեց և որևէ իրական շահագրգռություն չունի Արցախի խնդրի կարգավորման հարցում։

Ռուսաստանն իր գործողություններով բազմիցս ապացուցել է, որ այս տարածաշրջանում իր հիմնական դաշնակիցը Ադրբեջանն է, և սեպտեմբերի 13-14-ի պատերազմական հանգամանքներով պայմանավորված՝ ապացուցվեց, որ Կրեմլը դավաճանական դիրք ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան