Հիվանդագին վախ է՝ ՌԴ-ն մեզ կխփի, Ուկրաինա կսարքի․ հավատարիմ շուն չենք, անվտանգության խնդիր պիտի լուծենք․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն արդյո՞ք տեսնում է ռիսկեր հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման մեջ։

Ինչո՞ւ է այս հարցն առաջանում․ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլին, որի մուտքը Հայաստան արգելվել է, պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցք տալու պարտավորություն է վերցրել, և պետք է կատարի այն։ Բացի այդ՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն է ասել, որ եթե ՀՀ-ն չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը, ապա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով։

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ Իլհամ Ալիևը նախապես է իր համաձայնությունը տվել հանդիպմանը, քանի որ վստահ է՝ ռուսական ձևաչափում սպասարկվելու են Ադրբեջանի շահերը։

«Իմ կարծիքով՝ ամենամեծ ռիսկն է, որ ՀՀ-ն շարունակում է հույս դնել ռուս-թուրքական պայմանավորվածությունների տարածքում ձևավորվող արդյունքների վրա։ Եթե ես որոշողը լինեի, բնականաբար, չէի գնա այդ հանդիպմանը։ Բայց կիրականացնեի չգնալուն նախորդող գործողություններ, որի մասին տևական ժամանակ է՝ խոսում եմ։ Հիմա է մոդա դարձել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, բայց ես վաղուց եմ ասել, նաև՝ այս տաղավարում, որ ՀՀ-ն, որպեսզի լուծի իր անվտանգային խնդիրները, պետք է դուրս գա ռուս-թուրքական համատեղ տարածքից։ Ի՞նչ կլինի կամ չի լինի, ինչպե՞ս են կծում մեր ոտքերը ռուս պաշտոնյաները, պարզ է՝ սա փոխադարձ պատասխանն է։ ՀՀ ներկայացուցիչները վերջերս մի փոքր ավելի համարձակ են խոսում և արտահայտվում խնդիրների մասին։ Սա պատասխան է նաև նրա, որ ՀՀ-ն գործընթացների մեջ է մտնում Արևմուտքի հետ»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան