Մոսկվան ահռելի կապեր ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, և «դա հաշվի չառնելն անհնար է»․ Պուտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանի կայունությանն ուշադրություն է դարձրել ու միշտ աջակցել է նրան անվտանգության հարցերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչպես բոլորին լավ հայտնի է՝ Ռուսաստանն ավանդաբար, եթե նայենք պատմությանը, միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանն ու աջակցել է մեր հայ բարեկամների, հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը վաղ ժամանակներից»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին։

Նա նշել է, թե Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան ահռելի կապեր ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, և «դա հաշվի չառնելն անհնար է»:

«Անկասկած, մենք բոլորս բավականին բարդ իրավիճակում ենք»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը՝ ադրբեջանական զորքերը հայկական ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում, սակայն ՌԴ կողմից որևէ քայլեր չեն ձեռնարկվել։

Հավելենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը նախաձեռնելու է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպությունը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին աջակցության միջոցառումները, ինչպես նաև ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։

Տաթև Ֆռանգյան