Կացնի կոպիտ հարվածով ՀՀ-ն դարձրին ՌԴ-ի ազդեցության տարածք․ խամաճիկ են եղել բոլոր իշխանությունները՝ «վերջին բոլշևիկի» սերունդն է․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

-Հանրության մի ստվար հատվածի այսօր մտահոգում է խաղաղություն չլինելու, կոնֆլիկտի չլուծվածության փաստը, այն, որ անընդհատ կիսապատերազմական իրադրություն է, զոհեր, տարածքային կորուստներ են լինում, այսինքն՝ որոշակի դեպրեսիվ իրավիճակ կա այստեղ։ Դուք ադեկվատություն տեսնո՞ւմ եք իշխանությունների մոտ՝ այս խնդիրները ճշգրտելու և դրանք լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով։

-Այն, որ խորը անորոշություն կա և՛ հասարակական կյանքում, և՛ առանձին մարդկանց տրամադրություններում, բնական է, որովհետև այսօր այնպիսի մեծ տեղաշարժեր են լինում թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ աշխարհում, որ շատ բարդ է հասկանալ, թե այս պրոցեսներն ինչ ուղղությամբ կզարգանան, տարբեր սցենարներ կարող են լինել։ Այդ անորոշությունը դեռ կշարունակվի։

-Եվ դա մեզանից կախված չէ։

-Եվ միայն Հայաստանում չէ, որ առկա է անորոշություն, շատ այլ երկրներում ևս կա․ նույնիսկ քիչ թե շատ ապահով թվացող երկրները՝ ԵՄ պետությունները նույնպես այսօր ունեն որոշակի չափով անորոշություն, իհարկե՝ դա համեմատելի չէ Հայաստանի հետ։ Հայաստանում պատերազմը չի ավարատվել, ակտիվ փուլը կարծեք թե սառած վիճակում է, և հենց այդտեղից էլ գալիս է անհանգստությունը, քանի որ չգիտեն՝ կլինի՞ նորից պատերազմ, թե՞ հնարավոր կլինի խուսափել պատերազմից ու վերջապես հասնել ինչ-որ լուծման, որը կբերի քիչ թե շատ համարժեք լուծումների և հնարավորություն կտա Հայաստանը դարձնել զարգացող երկիր, որպեսզի մարդիկ կարողանան պատկերացնել իրենց և իրենց ընտանիքների ապագան այստեղ։

Մարդիկ բավականին լարված են, բայց նաև հետաքրքիր է, որ շատերը որոշակիություն ունեն այլ հարցում՝ այն, թե Հայաստանի կողմնորոշումը միջազգային առումով ինչպիսին պիտի լինի։ Այս անորոշությունը հիմա դուրս եկավ ջրի երես, բայց այն կա դեռևս 1991 թվականից։ Անցած տարիները քնած անորոշության տարիներ էին։ 2013-ին Ռուսաստանը կացնի մեկ հարվածով Սերժ Սարգսյանին ստիպեց փոխել երկրի զարգացման վեկտորը և ավելի ընդգծված ձևով դառնալ ռուսական ազդեցության տարածք։ Նախորդ տարիներին ևս որոշակիություն չկար, դա դանդաղ գործող ռումբի շրջանն էին, որը պայթեց 2020թ․ սեպտեմբերին։

Հիմա հարցին՝ արդյո՞ք իշխանությունների վարքագիծը ադեկվատ է, թե՝ ոչ, մասնագիտական պատասխան չեմ կարող տալ, բայց ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը․ կարծում եմ՝ այո՛, ՀՀ իշխանությունները, այսօրվա Կառավարությունն արտաքին քաղաքականության տեսանկյունից գոնե փորձ է անում ինքնուրույն քաղաքականություն վարել։ ՀՀ-ն այս աստիճանի ինքնուրույնություն, իմ կարծիքով, երբևիցե չի ունեցել։

-Մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի վերաբերյա՞լ էլ նույն կարծիքն ունեք։

-Այո՛։ Քոչարյանի օրոք Հայաստանն ինքուրույն պետություն չի եղել, այլապես ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտները պարտքի դիմաց չէին կարող տրվել այլ պետության, որը թաթը դրեց այս երկրի վրա։ Նույնը եղել է նաև հաջորդ իշխանության օրոք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան