Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի որոշումը՝ օրենսդրական մակարդակով պաշտոնապես ձևակերպել ԵՄ-ին անդամակցության ձգտումները, մտահոգություն է առաջացնում։

«Մենք, իհարկե, մտահոգված ենք դրանով, երբ օրենք է ընդունվել, ոչ թե պարզապես խոսակցություն է, այլ օրենք»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նա ասել է, թե Ռուսաստանը կպահպանի նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ՝ անկախ երկրի ապագա ուղու վերաբերյալ որոշումից։

«Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում այդ հարցի (ԵՄ անդամակցության) շուրջ հանրաքվե անցկացնել։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ։ Եվ վերջ, մենք որևէ պահանջ չունենք։ Մենք կպահպանենք նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե ինչ ուղով է նա որոշել գնալ»,- ասել է  Պուտինը։

Նա նշել է, թե որևէ վատ բան չի տեսնում Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից դեպի արևմտյան չափանիշներ կողմնորոշվելու մեջ։

«Գործող վարչապետի հետևում կանգնած քաղաքական ուժերը վաղուց են դա ասում, նրանք դա անում են բացահայտ։ Իրականում դրա մեջ որևէ վատ բան չկա. նրանք կողմնորոշվում են դեպի ինչ-որ արևմտյան չափանիշներ, եվրոպական չափանիշներ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, ինչպիսին է Հայաստանը, իրավունք ունի ընտրել ինչ-որ չափանիշներ և գործընկերներ, որոնք համարում է առաջնահերթ և արժեքավոր երկրի զարգացման, անկախության և ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաև տնտեսության համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը, միաժամանակ, կրկին հիշեցրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքի մասին։

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում է։ Տարբեր չափանիշներ, տեխնիկական կանոնակարգեր գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտներում՝ կան շատ բաներ, որոնք չեն համընկնում։ Ես շատ կցանկանայի, որ այս բոլոր տեխնիկական չափորոշիչները, լոգիստիկան և այլն, տնտեսական զարգացման համար թվացյալ ձևական, բայց կարևորագույն մի շարք ասպեկտներ պատմական հեռանկարում համընկնեին և՛ Եվրոպական միությունում, և՛  ԵՏՄ-ում։ Այդ դեպքում դա կլիներ իսկապես մեծ, հսկայական տնտեսական տարածք, ինչպես մի անգամ ասել է Դը Գոլը՝ Լիսաբոնից մինչև Ուրալ, իսկ իրականում՝ մինչև Վլադիվոստոկ։ Բայց դա անհնար է հիմա իրականացնել»,- հայտարարել է Պուտինը։

Բացի այդ՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանի խնդրանքով, մի ժամանակ պնդել է Եվրասիական տնտեսական միությանը երկրի միանալու հարցում։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանը, Հայաստանի խնդրանքով, պնդել է, որ նրան [Հայաստանին] միացնեն ԵվրԱզես-ին (այժմ՝ Եվրասիական տնտեսական միություն), հաշվի առնելով, որ մի շարք տնտեսական ցուցանիշների հիման վրա Հայաստանն այնքան էլ չէր ներգրավվում ընդհանուր պատկերում»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի