ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) չի ձգտում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, սակայն նրա ձգտումները՝ միանալ ռազմաքաղաքական միության վերածված Եվրամիությանը, մտահոգության տեղիք են տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ոչ ոք չի ցանկանում ԵՏՄ-ի կողմից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ։ Հայաստանը ԵՏՄ անդամ պետություն է, բարեխղճորեն կատարում է ԵՏՄ-ի շրջանակում իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ սա ասել պատասխանատու կերպով, քանի որ մենք հետևում ենք Հայաստանի ողջ իրավական շրջանակին ԵՏՄ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններից ցանկացած շեղման հետ կապված։ Եվ մենք նման շեղումներ չենք հայտնաբերում»,- հայտարարել է նա։

Միաժամանակ, Օվերչուկը նշել է, որ Հայաստանը հայտարարել է եվրոպական չափանիշների անցնելու ցանկության մասին։

«Ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատ։ Այնտեղ շատ լավ բաներ կային և կան։ Ի՞նչն է մեզ մտահոգում։ Եվրոպական միությունն այսօր փաստացիորեն վերափոխվել է այն տնտեսական ինտեգրման միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք, որտեղ շատ լավ և գրավիչ բաներ են իրականացվել։ Այն վերափոխվել է ռազմաքաղաքական միության, որն այժմ թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում։ Ո՞ւր է գնում Հայաստանը։ Որո՞նք են դրա հետևանքները։ Ինչո՞ւ պետք է մենք աջակցենք այս շարժմանը»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի