Վերադարձ ԱԺ 8 ամիս անց․ ինչ խնդիր է փորձելու լուծել «Պատիվ ունեմ»-ը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուրջ 8-ամսյա բոյկոտից հետո վերադառնում է խորհրդարան․ երեկ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հայտարարելով, թե ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմն օգտագործելու են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու համար:

Ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը և ինչպե՞ս են պատրաստվում իշխանափոխություն իրականացնել․ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ քննարկում են բոլոր հնարավոր տարբերակները, սակայն չմասնավորեցրեց՝ ինչ տարբերակների մասին է խոսքը։

«Այս փուլում քննարկվում են հնարավոր ուղղությունները, որոնք հնարավորություն կտան արդյունավետ ձևով հասնելու այդ նպատակի իրականացմանը»,- նշեց պատգամավորը։

Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը մի կողմից դրական է գնահատում ընդդիմության վերադարձը խորհրդարան, մյուս կողմից ասում է՝ նրանց օրակարգը, այն է՝ իշխանությունների հեռացումը, ոչ միայն չեն հաջողելու, այլև որևէ կերպ չի նպաստում երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը։

«ՀՀ-ի համար լավ կլիներ, որ մենք խորհրդարանում ունենայինք թեկուզ սուր, բայց քննարկումներ՝ միմյանց քաղաքական կուրսը չընդունելով։ Եթե այդ ճանապարհն են ընտրել, թող իրենց ընտրողները քաղաքական գնահատական տան»,- նշում է Կարապետյանը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով էլ՝ իրենց խմբակցությունն Ազգային ժողովից չէր հեռացել, իրենք պարզապես չեն մասնակցել լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին։ Պատգամավորն ասում է՝ այս պահին էլ խմբակցությունը չի քննարկում լիագումար և հանձնաժողովների նիստերին մասնակցությունը․ ստացվում է՝ շարունակելու են բոյկոտել ԱԺ նիստերը, բայց քվեարկություններին կմասնակցեն։

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները նախ փողոցում շուրջօրյա հանրահավաքներով, փողոց փակելով ու նստացույցերով փորձեցին հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա հայտարարեցին, թե պայքարը շարունակում են այլ ձևաչափով։ Նշեցին նաև՝ ԱԺ կվերադառնան բացառապես իրենց օրակարգով, մյուս մասն էլ ասում էր, թե խորհրդարանում ասելիքն ավարտված է։ Այն ժամանակ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Factor TV-ի հետ զրույցում ասում էր՝ «Պատիվ ունեմ»-ը խորհրդարան կվերադառնա միայն իշխանափոխությունից հետո։

Հարցազրույցից շուրջ 20 օր անց Վանեցյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ընդգծելով, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Կարճ ժամանակ անց, երբ իշխանությունը որոշում կայացրեց ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ, Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ շարունակում է գործունեությունը որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի «անկուսակցական ու անկախ» նախագահ, սակայն Թովմասյանը շարունակում է մնալ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ։

«Հայաստան» խմբակցության հետ համատեղ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելուց և փողոցային պայքարը, ըստ էության, ձախողելուց հետո «Պատիվ ունեմ»-ի՝ խորհրդարան վերադառնալուն «Հայաստան» խմբակցությունում նորմալ են վերաբերվում։ Տիգրան Աբրահամյանն ասում է՝ «Հայաստան» խմբակցության գործընկերները նեղացած չեն, և հավելում, որ մինչև որոշման մասին հայտնելը խոսել են նրանց հետ։

Այդուհանդերձ, ինչո՞ւ ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից․ Աբրահամյանի խոսքով՝ այդքան կարճ ժամանակահատվածում նման նախաձեռնություն իրականացանելը բարդ է, մինչդեռ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը պարբերաբար հայտարարում էր՝ այս իշխանություններին հեռացնելը մեկ-երկու օրվա հարց է։

«Քաղաքական պայքարը կարճ ժամանակով նախատեսված պայքար չէ։ Քաղաքական ուժերը, որոնք ունեն մեծ պարտավորություններ, նույնիսկ ձախողումների դեպքում պետք է ոտքի կանգնեն և փորձեն հասկանալ՝ որ ուղղությամբ է պետք շարժվել և ապահովել այդ նպատակի իրացումը»,- ընդգծում է պատգամավորը։

Մարիա Կարապետյանը հակադարձում է՝ ընդդիմությունն անընդհատ սխալվում է։ Հիշեցնում է «Հայրենիքի փրկության» և «Դիմադրության» շարժման ձախողումները։

Ընդդիմությունը վերջին հանրահավաքն իրականացրել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը,  երեկ էլ հայտարարվեց, որ առաջիկայում ևս հանրահավաք է նախատեսված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան